Հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրակումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրակումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների քննարկումը: Վերոնշյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով, ինչից հետո նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների մանրամասների և դրանց համար պատասխանատու մարմինների սահմանման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում