Հասարակական

Ժոնաթան Լաքոտը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացման համոզմունք  է հայտնել

1 րոպեի ընթերցում

Ժոնաթան Լաքոտը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացման համոզմունք  է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հավատում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի պատշաճ կերպով և ամենաբարձր մակարդակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նաև հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ցանկացած դեսպանություն միշտ ուշադիր է այն երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ, որտեղ պաշտոնավարում է: Բնականաբար, մենք չենք խառնվում այդ ամենին, սակայն ես կապի մեջ եմ ընթացիկ այս իրադարձությունների շատ մասնակիցների հետ, շփվում եմ նրանց հետ: Մենք հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը պատշաճ կերպով կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Եկող շաբաթ աշխարհը պետք է հանդիպի Երևանի հետ: Հայաստանի համար դա պատմական իրադարձություն է և եզակի հնարավորություն՝ կապ հաստատելու ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ, և մենք հավատում ենք, որ այս իրադարձությունները լավագույնս կընթանան Հայաստանում»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում