ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ամուսնացած տղամարդիկ ճանաչվել են ամենաբարձր վարձատրվող ժողովրդագրական խումբը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MarketWatch-ը՝ վկայակոչելով Մինեսոտայի համալսարանի հետազոտությունը:
Միջին հաշվով նրանց աշխատավարձն առավելակետին գերազանցում Է տարեկան 80 հազար դոլարը, մինչդեռ այլ խմբերի ներկայացուցիչները տարեկան ստանում են շուրջ 50 հազար դոլար կամ պակաս, ընդ որում չամուսնացած տղամարդկանց, չամուսնացած եւ ամուսնացած կանանց շրջանում ցուցանիշները փոքրիշատե համընկնում են:
Փորձագետներն ընդգծում են, որ հետազոտության արդյունքը չի նշանակում, թե ամուսնացած տղամարդկանց ավելի շատ են վճարում, որովհետեւ նրանք ամուսնացած են եւ որովհետեւ նրանք տղամարդ են: «Հնարավոր Է՝ ավելի բարձր աշխատավարձ ստացող տղամարդիկ պարզապես ավելի հաճախ են ամուսնանում»,- գրում Է Սենտ Լուիսի Դաշնային պահուստային բանկի գիտական աշխատակից Գիյոմ Վանդենբրուքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: