Տարբեր երկրներից մեծ թվով հանրային հեռուստաընկերություններ հետաքրքրված են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հեռարձակմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը ներկայանալու է որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական հեռարձակող: ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում նշեց, որ տեխնիկական հիմնական ապահովումը, հեռարձակման հարցերը կարգավորելու է Հանրայի Հեռուստաընկերությունը:

«Հեռարձակումը լինելու է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Հայաստանի տարածքից դուրս: Տարբեր երկրներից մեծ թվով հանրային հեռուստաընկերություններ հետաքրքրված են այս միջոցառմամբ: Այս գործում հետաքրքրություն է ցուցաբերել նաև Եվրոպական հեռարձակողների միությունը և մենք այդ խողովակը կօգտագործենք, որ այս մեծամասշտաբ միջոցառման հետաքրքիր կողմերը հասցնենք աշխարհի տարբեր անկյուններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մարգարիտա Գրիգորյանը:

Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ մեր տարածքում Հանրային հեռուստաընկերությունն ազդանշան կունենա, և բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք ցանկություն կունենան հեռարձակել, ապա դա կկազմակերպի:

«Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ներկայացնելու է գագաթնաժողովի բացումը, համերգը: Գագաթնաժողովի կանոններից մեկն այն է, որ առհասարակ չթարգմանվի միջոցառումը, սակայն մեր պայմանավորվածության համաձայն, մեր եթերում բացման արարողությունը կներկայացնենք թարգմանությամբ»,-ասաց նա:

Հանրային հեռուստաընկերությունն առաջարկել է, որ ֆրանկոֆոն երկրներն ունենան մշակութային միջոցառում՝ ֆրանկոֆոն համերգ կամ փառատոն: Այդ առաջարկը մեծ ուրախությամբ ընդունվել է, պարզ է դարձել, որ հաջորդ տարի հնարավոր կլինի այդ գաղափարն իրականացնել:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը