Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված մանրամասներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ, որոնցից 143-ը հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մեր թիմի կողմից լրագրողների համար մշակվել է հայերեն և ֆրանսերեն լեզուներով ուղեցույց: Եթե ոչ այսօր, ապա վաղը դա կտեղադրվի գագաթնաժողովի կայքում: Այնտեղ ամեն ինչ մանրամասն բացատրված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ լրատվամիջոցների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գագաթնաժողովի վայրին կից գործելու է մամուլի կենտրոն, որը կահավորված կլինի աշխատանքային սենյակներով, մամուլի ասուլիսների և ճեպազրույցների անցկացման համար սրահով: «Մամուլի կենտրոնում հասանելի է լինելու անլար և լարային ինտերնետ, ինչպես նաև կլինեն տեխնիկական պատասխանատուներ՝ համապատասխան տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին զուգահեռ Ծաղկաձորում տեղի է ունենալու Ֆրանկոֆոն լրագրողների միության տարեկան կոնգրեսը՝ 300 լրագրողի մասնակցությամբ: Բալայանը հայտնեց, որ այս տարվա կոնգրեսն ընթանում է «Մեդիա և միգրացիա» խորագրի ներքո:

Տիգրան Բալայանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից սկսած պարբերաբար հանդես են գալու ճեպազրույցներով՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներին ներկայացնելու գագաթնաժողովի, դրան նախորդող միջոցառումների ընթացքը և արդյունքները: «Ճեպազրույցները կանցկացվեն առանձին-առանձին՝ հայաստանցի լրագրողների համար հայերենով, ֆրանսախոս լրագրողների համար՝ ֆրանսերենով: Դրանց ժամանակացույցի մասին ձեզ հավելյալ տեղեկություններ կհաղորդեմ»,- նշեց նա:

Մամուլի կենտրոնի աշխատանքները սկսվելու են հոկտեմբերի 7-ին, այն բաց է լինելու առավոտյան 07:00-ից ու գործելու է մինչև մոտավորապես ժամը 24:00-ն: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ միջազգային և տեղական լրատվամիջոցների տեղափոխումը մամուլի կենտրոն իրականացվելու է միայն իրենց կողմից տրամադրված ավտոբուսներով, որոնք, սկսած հոկտեմբերի 7-ից, ամեն առավոտ ֆիքսված ժամի Շահումյան հրապարակից կուղևորվենԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: «Լրատվամիջոցների շփումը պատվիրակությունների ներկայացուցիչների հետ կազմակերպելու համար մենք ունենք մի քանի տասնյակ կամավոր: Գագաթնաժողովի պաշտոնական լրատվական գործակալությունը և լուսանկարիչը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որն արդեն իսկ երեկ բացել է նաև ֆրանսերեն լեզվով կայքը»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:

Հայերեն English

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին