Մշակույթ

Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է փորձաքննություն. Figaro

1 րոպեի ընթերցում

Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է փորձաքննություն. Figaro

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է բժշկական փորձաքննություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Figaro պարբերականը:

«Դա սովորական պրակիտիկա է բնական մահվան պատճառը պարզելու համար: Փորձաքննությունը կկատարվի Նիմայի բժշկական կենտրոնում: Այս նորությունը չպետք է անհանգստության պատճառ լինի: Աշխարհահռչակ շանսոնեյի մահը բնական էր, ուղղակի պետք է պարզել մահվան հանգամանքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տարասկոնի համայնքի դատախազ Պատրիկ Դեժարդինը:

Հոկտեմբերի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում