Ֆրանկոֆոն ավան, նախարարական նիստ, տնտեսական ֆորում. ներկայացվեց Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, անցկացվելու է ֆրանկոֆոնիային առնչվող միջոցառումների շարք: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը: Սա կազմակերպության 3 ատյաններից մեկն է՝ կազմված կազմակերպություններում անդամ պետությունների ղեկավարների մշտական ներկայացուցիչներից: Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որը անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է:

Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը, կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

«Նույն օրը նշվելու Երիտասարդության օրը: Ասեմ, որ Ֆրանկոֆոնիայի հիմնական ուղղություններից մեկը լինելու են երիտասարդության հետ կապված հարցերը, հետևաբար տարբեր միջոցառումներ նվիրված են լինելու երիտասարդությանը: Ֆրանկոֆոնիայի ավանում կլինեն ավելի 40 տաղավարներ, գործելու է բեմահարթակ: Ավանը բաց է լինելու հասարակության համար, այն աշխատելու է ամենօրյա ռեժիմով, լինելու են համերգներ, երաժշտություն, ցուցահանդես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահագն Մելիքյանը:

Հոկտեմբերի 10-ին Թումոյում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, կմասնակցեն 83 անդամ ասոցացված և դիտորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների պատվիրակություններ:

Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 19.30 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա համերգը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ: Ավարտին ֆրանսիացի հայտնի դիջեյի մատուցմամբ կկազմակերպվի դիսկոտեկ:

Հոկտեմբերի 12-ին կավարտվեն գագաթնաժողովի աշխատանքները: Ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ այդ օրերին Ֆրանկոֆոնիան Երևանում ներկայացված է լինելու իր ամբողջ բազմազանությամբ:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով