Մշակույթ

Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը

1 րոպեի ընթերցում

Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կայացել է  «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում սեպտեմբերի 28-ին կայացել է «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, այն դահլիճում, որտեղ մոտ մեկ դար առաջ դասախոսություն է կարդացել Կոմիտաս վարդապետը, կրկին Կոմիտաս է հնչել՝ դասախոսությունների և երաժշտության միջոցով:

Այն Երևանում մեկնարկած և մշակույթի նախարարության հովանավորությամբ անցկացվող «Կոմիտաս»միջազգային փառատոնի շրջանակներում է, որը մեկնարկել է Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը:

Միջազգային գիտաժողովը իրականություն է դարձել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի հետ համատեղ: Գիտական քննարկամնը հաջոդել է ֆրանսիական Voix de Stras «Ստրասբուրգի ձայներ» երգչախմբի համերգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում