Life

Ղազախստանում 223-մետրանոց խորոված են պատրաստել «Գիննեսի ռեկորդների գրքի» համար

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում 223-մետրանոց խորոված են պատրաստել «Գիննեսի ռեկորդների գրքի» համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ակմոլինի մարզի Մակինսկ քաղաքում թռչնաֆաբրիկայի աշխատողները պատրաստել են ավելի քան 223 մետր երկարությամբ խորոված՝ դրանով իսկ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Aitas KZ» մամուլի ծառայությունը: 420 կիլոգրամ թռչնամիսը խորովել են «Մակինսկի թռչնաֆաբրիկայի» 220 աշխատողներ: Ենթադրվում Է, որ խորովածը կկարողանա համտեսել ավելի քան 3 հազար մարդ:

Ռեկորդը հաստատելու համար Մակինսկ Է ժամանել «Գիննեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչը: Ռեկորդը հաստատվել Է ու գրանցվել, խորովածի երկարությունը կազմել Է 223 մետր 65 սանտիմետր:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2007 թվականին Սինգապուրում, այն ժամանակ խորովածի երկարությունը կազմել Էր 140 մետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում