Հասարակական

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը

1 րոպեի ընթերցում

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կավելանան: «Ֆրանսիական ներդրողներն իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլև հմտություն, էթիկա, հասարակական պատասխանատվություն: Հույս ունենք, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական և դիվանագիտական իրողությունների շնորհիվ ներդրումները կավելանան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում կանցկացվի նաև բիզնես համաժողով, որի շրջանակներում մի շարք ֆրանսիական կազմակերպություններ կգան Հայաստան:

Երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը տեղակայված է լինելու Տիգրան Մեծ փողոցում՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:

Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երեւանումպաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին՝ «Երեւան Մոլ»-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում