Մխիթարյանը հարցազրույց է տվել «Արսենալ»-ի պատանի երկրպագուին 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «զինագործների» պատանի երկրպագուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել պատանուն, իսկ վերջինս զրույցից հետո չի զսպել իր ուրախությունը:

Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արսենալ»-ը հաղթեց «Բրենտֆորդ»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որ թիմի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 75-րդ րոպեին:

Հայերեն English Français