Միջազգային

Իրանը ԱՄՆ-ի համար երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Իրանը ԱՄՆ-ի համար երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր Է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն Է Չինաստանից հետո: Այս տեսակետը սեպտեմբերի 26-ին հնչեցրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ՝ ավելի մեծ մարտահրավեր չի եղել, բացառությամբ, հնարավոր Է, Չինաստանի»,-ասել Է նա՝ խոսելով Իրանի մասին:

Թրամփը նաեւ հերթական անգամ քննադատել Է Թեհրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահը գտնում Է, որ Թեհրանը վաղ թե ուշ կվերադառնա իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, որ Իրանը կվերադառնա ինձ մոտ եւ լավ գործարք կկնքի»,-նշել Է նա, հնարավոր համարելով, որ դա կարող Է եւ տեղի չունենալ: Ընդսմին, Թրամփի խոսքով, նշանակություն չունի, թե աշխարհի մյուս երկրների ղեկավարներն ինչ են մտածում իրանական համաձայնագրի մասին: «Ես միայն ցանկանում եմ, որ իրանցիները միջուկային զենք չունենան,-ընդգծել Է նախագահը:-Միթե ես այդքան շատ բան եմ խնդրում»: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հերթական անգամ պնդել Է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի տնտեսությունը հսկայական դժվարություններ Է կրում, քաղաքների փողոցներում տեղի են ունենում բնակչության բողոքի ակցիաներ, իսկ տարբեր ընկերություններ համատարած իրենց բիզնեսը դուրս են բերում Իսլամական Հանրապետությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Քաղաքականություն

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Քաղաքականություն

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

Քաղաքականություն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

Քաղաքականություն

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում