Հասարակական

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների հետ

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանական Մարշալ հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված՝ ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների պատվիրակությանը, որը ճանաչողական այցով ժամանել է Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել նոր կառավարության զարգացման բարեփոխումների օրակարգին։ ԵՄ հետ համագործակցության համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների կրողի:

Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում