Իրանում մեռած համարվող երեխան կենդանացել Է դիարանում
1 րոպեի ընթերցում
![Իրանում մեռած համարվող երեխան կենդանացել Է դիարանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948678.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցամսական երեխան, որի մահն արձանագրվել Էր սեպտեմբերի 25-ին, կենդանացել Է դիարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով թաղման հիմնարկության ղեկավար Ամիր Աբաս Աբեդինիին:
Նա պատմել Է, որ մարմինը կենդանության նշաններ Է ցույց տվել թաղմանը նախապատրաստելու գործընթացում: Աբեդինին նշել Է, որ մանկիկի ընտանիքին արդեն տեղեկացրել են պատահածի մասին:
Հաղորդագրության մեջ այլ մանրամասնություններ չեն ներկայացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: