Life

Լոնդոնի բնակիչները Թեմզայում կետ-ծովախոզ են նկատել

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի բնակիչները Թեմզայում կետ-ծովախոզ են նկատել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի բնակիչները Թեմզա գետում կետ-ծովախոզ են նկատել, որը սովորաբար հանդիպում Է ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kent Live հրատարակությունը:

Կենդանուն առաջինը տեսել Է բնապահպան Դեյվ Էնդրյուսը եւ այդ մասին հայտնել Twitter միկրոբլոգների ցանցում: Թեեւ ծովախոզերին երբեմն կարելի Է հանդիպել Մեծ Բրիտանիայի հյուսիսային ափերին. դրանք սովորաբար ապրում են վտառներով, երկրի հարավային ափերին առաջին անգամ են կետ տեսել, գրում Է պորտալը: Գետի ափերին մարդկանց խմբեր են հավաքվել, որոնք դիտում են կենդանուն: «Սակայն սկզբնական ոգեւորությունը փոխարինվել Է անհանգստությամբ, քանի որ կետը չի կարողացել հետադարձ ճանապարհ գտնել դեպի ծով»,-նշում Է հրատարակությունը: Փորձագետները հայտարարել են, որ կենդանին վտանգի մեջ Է:

Ավելի ուշ կետ-ծովախոզին նկատել են Գրեյվզենդ քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում