Զբոսաշրջիկները Դուբայում կկարողանան տեսնել ամենաթանկ կոշիկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի զբոսաշրջիկները կկարողանան տեսնել ոսկուց պատրաստված եւ ադամանդներով զարդարված 17 մլն ամերիկյան դոլար արժողությամբ ամենաթանկ կոշիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The National-ը:
Կոշիկները զարդարված են 15-ական կարատ քաշով երկու ադամանդներով, իսկ եզրաքուղում շողշողում են մեծությամբ ավելի փոքր 236 քարեր:
Այդ կոշիկները սեպտեմբերի 26-ին կցուցադրվեն Burj Al Arab-ում՝ ոսկերչական կոշիկի վերջերս թողարկված հավաքածուի հետ միասին, որի պատրաստման համար օգտագործվել են ադամանդներ, սուտակներ, ոսկի եւ մարգարիտ: Նոր հավաքածուն ներառում Է 25 հազար դոլար արժողությամբ սանդալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
View this post on Instagram