Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դիվանագիտական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա է եղել Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը, որը նախագահ Բաշար ալ-Ասադի անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին:

Ընդունելության պատվավոր հյուրերն էին ՍԱՀ կառավարության անդամները, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի ներկայացուցիչ Խալեդ ալ-Այուբը, Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպ. Նալբանդյանը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հովսեփ եպ. Արնաությանը, դամասկահայ համայնքի ականավոր անդամներ և հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ, մշակութային և կուսակցական գործիչներ:

Դիմելով ներկաներին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ չնայած բազում դժվարությունների, որոնցով անցավ մեր երկիրն անկախության ճանապարհին, այնուամենայնիվ Հայաստանը կարողացավ դրական առաջընթաց գրանցել քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կերտման, մարդու իրավունքների ու մտքի, խղճի և ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության ասպարեզներում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ դեսպան Փոլադյանը գոհունակությամբ նշել է, որ դրանք կառուցված են ամուր հիմքի վրա:

Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը մատնանշել է երկու երկրների ժողովուրդների միջև պատմական, քաղաքական և հասարակական կապերը, նշելով, որ սիրիացի ժողովուրդն իր սիրտը բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի առջև:

Հայերեն العربية

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA