Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը զրուցել է Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ, ով բացահայտել է Եվրոպայում այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Ուորեն Չանգը տասնյակը ներկայացրել է՝ հիմնվելով երկրներում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա:

Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նա հայտնել է, որ Cox & Kings ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և TCS World Travel ընկերությունները, որոնք հավաքական ուժերով գովազդում են Հայաստանի մասին խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի սքանչելի մայրաքաղաք Երևանը: Նշվում է նաև, որ Abercrombie & Kent-ի միջոցով ճամփորդելու դեպքում հյուրերը նաև այցելում են տեղական կոնյակի և գինու և գործարաններ, հանդիպում են գորգերի արտադրողների հետ, ունկնդրում են հոգևոր երաժշտություն հին վանական համալիրներում, հայկական ընտանիքի հետ մասնակցում են լավաշ թխելու արարողությանը:

Հայաստանը զբաղեցնում է պարբերականի ներկայացրած տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանել է Իսրայելը: Տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան:

Հայերեն العربية English

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր