Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություննների քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ 65 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Սմբատյանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 2877 քաղաքացի կամ 6.29 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 2145 քաղաքացի կամ 4.69 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 704 ընտրող կամ 1.54 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 404 ընտրող կամ 0.88 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 636 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 324 ընտրող կամ 0.71 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 370 քաղաքացի կամ 0.81 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 267 քաղաքացի կամ 0.58 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 86 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 79 ընտրող կամ 0.17 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 63 քաղաքացի կամ 0.14 տոկոս:

Սմբատյանը հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված է քվեարկության նախնական արդյունքներն արտացոլող աղյուսակը, որը պարբերաբար թարմացվում է: «Կարող եք ուղիղ հետևել քվեարկության արդյունքներին այդ աղյուսակի միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետայսու արդյունքները կամփոփի և՛ օնլայն ռեժիմով, և՛ մամուլի ասուլիսների միջոցով»,- նշեց Սմբատյանը:

Հայերեն English Français Русский

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում