Հասարակական

Քաղաքացիական պարտքը 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ կատարել է 1863 ընտրողից 394-ը

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիական պարտքը 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ կատարել է 1863 ընտրողից 394-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոն համայնքի 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1863 ընտրողից 394-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Արսեն Մանվելյանը:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել: «Ընտրատեղամասը բացվել է ժամը առավոտյան 8:00-ին, հետո պասիվություն նկատվեց, ապա ժամը 10:00-ին շարժն ավելացավ»,-ասաց նա:

9/47 ընտրատեղամասում սեպտեմբերի 23-ին իր քվեարկությունն է կատարել նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուՀայկՄարությանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում