Տնտեսություն

Մանե Ադամյանը վստահ է` Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը կարևոր դեր է ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար

2 րոպեի ընթերցում

Մանե Ադամյանը վստահ է` Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը կարևոր դեր է  ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումի արդյունքում Հայաստանը շատ կարևոր ձեռքբերումներ է ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը վստահություն հայտնեց, որ այն գործընթացները, որոնք կմեկնարկեն ֆորումի շրջանակներում, կարևոր դեր են ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար:

«Ֆորումի շրջանակներում ակնկալում ենք 400 հյուր ունենալ՝ մոտ 60 պետությունից: Տնտեսական ֆորումի նպատակն ընդհանուր ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդումն է, և կածում եմ, որ վաղվա ֆորումի շրջանակներում մենք միանշանակ կարողանալու ենք անել դա, քանի որ կա լուրջ ներկայացվածություն թե մասնակից պետությունների քանակի, թե գործարարների տեսանկյունից»,-ասաց նա:

Մանե Ադամյանի խոսքով՝ տնտեսական ֆորումի ընթացքում կարևոր հայտարարություններ են հնչելու:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում