Մինչև Երևանի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

Դրանցից 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործական արգելքի խախտման, ընտրողի ազատ կամքը իրականացմանը խոչընդոտելու, 17 դեպքը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատաքներին կամ ընտրության մասնակցող անձանց իրազեկության իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 1 դեպք իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելուն, 2 դեպք՝ այլ տեսակի խախտումներ, իսկ 2 դեպք վերաբերում են պաստառները պոկելուն»- ասաց Հակոբյանը

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ 93 դեպքից 3-ով հարուցվել է քրեական գործ, երկուսը ուղարկվել են նախաքննական մարմին:

«28 ահազանգի վերաբերյալ տեղեկությունները չեն հիմնավորվել, 53-ը գտնվում են ստուգման փուլում» -նշեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը խախտումների վերաբերյալ տեղեկություններին, ապա Հակոբյանը նշեց, որ 12:00-ի դրությամբ ստացվել է իրավախախտման 10 տեղեկություն, որոնցից մեկը վերաբերում է լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 1 դեպք՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3 դեպք՝ ընտրացուցակների անճշտություններին և 5 այլ դեպքեր:

Նրա խոսքով՝ Ոստիկանության պետի հանձնարարությամբ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ Երևանում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի և անվտանգության, ինչպես նաև ընտրությունների անցկացման և բնականոն ընթացքը ապահովելու նպատակով:

Օպերատիվ շտաբը բաղկացած է մի քանի խմբերից՝ ծառայության կազմակերպման, կոորդինացման և վերահսկման, տեղեկատվության հավաքման և ամփոփման, օպերատիվ և հետաքննության խմբեր:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև