Հասարակական

Ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ այլ անձի փոխարեն մեկից ավելի անգամ քվեարկելու (քվեարկելու փորձի), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում