Հասարակական

4/30 ընտրատեղամասում ընտրողների հոսքի զգալի ակտիվացում են արձանագրում

2 րոպեի ընթերցում

4/30 ընտրատեղամասում ընտրողների հոսքի զգալի ակտիվացում են արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին 4/30 ընտրատեղամասում ժամը 11:20-ի դրությամբ քվեարկել է 120 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ղազարյանը:

«Ժամը 11:20-ի դրությամբ 1980-ից արդեն քվեարկել է 160 քաղաքացի: Ընդհանուր հոսքը շատ ակտիվ է, նախորդ տարիների համեմատ հոսքը բավականին ավելացել է, նաև նվազել է լարվածությունը»,- նշեց Ղազարյանը:

Նա շեշտեց նաև`մթնոլորտը հանգիստ է, ընտրողների շրջանում ակտիվություն է նկատվում: Ընտրատեղամասում դեռ ոչ մի խախտում չի արձանագրվել: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց` մասնագետները ևս լավ պատրաստված են:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան): Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում