Ավանում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ քվեարկել են 100-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ քվեարկել է 100-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչագան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին: «Այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել»,-ասաց նա:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև