Հասարակական

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում եմ մահացածների ընտանիքներին ու արագ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ահաբեկչությունը ժամանակակից աշխարհի ամենադաժան մարտահրավերներից մեկն է, և այդ արհավիրքի դեմ պայքարում մեր բարեկամ Իրանի ժողովրդին ու իշխանությանը հաստատակամություն ու հաջողություն եմ մաղթում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում