Պաշտոնական

ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները եւ դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, եւ այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում