Հասարակական

Շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. Արմեն Գրիգորյանի ուղերձն Անկախության տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. Արմեն Գրիգորյանի ուղերձն Անկախության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով:

Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը՝ այլևս անսասան իրողություն:

Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդմանը: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է:

Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած Հայրենիք:

Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը:

Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում