Հասարակական

ԿԸՀ-ում ստեղծվվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

1 րոպեի ընթերցում

 ԿԸՀ-ում ստեղծվվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ լրատվական ծառայությունից, իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրու­թյուն­ների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվու­թյան միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ գծի հեռախոսահամարներ՝ (010) 54 53 59, (010) 54 53 76, (010) 52 86 73:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում