Քաղաքականություն

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է նախընտրական քարոզարշավից

2 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է նախընտրական քարոզարշավից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավից և հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի նախընտրած քաղաքական թիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է:

«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին: Յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին ու խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, իսկ եկամուտներն ընդլայնվեն:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու հուսով է նաև, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և թափանցիկ ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում