Պաշտոնական

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի նախագահը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ օգուտ բերեն մեր երկրներին ու ժողովուրդներին»,-ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում