Հասարակական

Արայիկ Հարությունյանը հայտնում է Երևանի որոշ դպրոցներում քարոզչություն անելու փորձերին հակազդելու մասին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հայտնում է Երևանի որոշ դպրոցներում քարոզչություն անելու փորձերին հակազդելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ, նախընտրական շրջանում ահազանգեր կան, որ Երևանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին: «Մենք ունեցել ենք լուրեր, խոսակցություններ, բոլոր այդ ուղղություններով անմիջապես միջոցներ ենք ձեռնարկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ նշելով, որ մանրամասներ չի կարող հաղորդել, քանի որ հստակ փաստեր չկան:

«Մեղադրանք ներկայացնել չենք կարող, եթե ուղիղ բողոք չկա: Ունենք նման 2-3 դեպք, զգուշացվել են, որ նման երևույթներ չլինեն»,- ասաց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում