Հասարակական

Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ապակենտրոնացման խնդիր է տեսնում: Սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով գերատեսչությունների, պետական մարմինների մարզեր տեղափոխման հարցին, ասաց, որ դա բավական իրատեսական է, բայց միևնույն ժամանակ ծախսատար: «Այսօր մենք քաղաքացիական ծառայողին վճարում ենք 60 հազարից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ: Մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է տվյալ գերատեսչությունում, արդյոք շահագրգռված կլինի տեղափոխվել այլ մարզ, երբ տան վարձը լինելու է իր աշխատավարձի մի մասը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ տեղափոխման հետ կապված հարց պետք է դնել բաձր վարձատրվող գերատեսչությունների վրա, օրինակ, ինչպիսին կենտրոնական բանկն է, կամ ֆինանսների նախարարությունը:

«Մարզեր տեղափոխվելու համար պատրաստակամություն կա, բայց պետք են նաև հավելյալ միջոցներ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Հայաստանի քաղաքները պետք է դառնան տնտեսական զարգացման տաբեր բևեռներ, և այդ տնտեսական զարգացումը պետք է լինի քաղաքի և աշխարհագրական միջավայրին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում