Մոր եւ տնային առաջադրանքն անել չցանկացող առաջին դասարանցու խոսակցությունը գերել է Ցանցը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրիկի հետ փոքրիկ Ադելինայի զրույցը տեղի Է ունեցել դեռ մեկ տարի առաջ, բայց նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ տեսանյութը վերստին վիրուսային տարածում Է գտել Համացանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ տեսանյութում Ադելինա անունով շատ կամակոր առաջին դասարանցին ոչ մի կերպ չի ցանկանում կատարել տնային առաջադրանքը: Նա հարցնում Է մորը. «Ինչու Է պետք սովորել»:
Իսկ մոր այն բացատրության կապակցությամբ, թե դա հարկավոր Է, որպեսզի նա խելացի լինի, այլ ոչ թե հիմար, վստահորեն հայտարարում Է. «Թող ես հիմար լինեմ»: