Հայտնի են դարձել աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման թեկնածուները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: World Car of The Year 2019 մրցանակի կազմակերպիչները հրապարակել են անվանակարգորդների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Motor1 պորտալը: «Աշխարհում տարվա լավագույն ավտոմեքենա» կոչմանը հավակնում Է 35 ավտոմեքենա: Դրանց թվում են՝ Acura RDX-ը, Audi A1-ը, A6 и Q3-ը, BMW 3 Series-ը, BMW X2-ը եւ i8 Roadster-ը, Dacia Duster-ը, Ford Focus-ը, Hyundai Santa Fe-ն եւ Nexo-ն, Infiniti QX50-ը, Kia Ceed/Forte-ն, Soul-ը եւ Niro EV-ը, Toyota Avalon-ը, Corolla-ն եւ RAV4-ը:

Ընդամենը ցուցակում տեղ են գտել Audi-ի չորս մոդելներ, BMW-ի, Kia-ի եւ Toyota-ի՝ երեքական, Hyundai-ի, Jeep-ի, Jaguar-ի, Lexus-ի, Nissan-ի եւ Volvo-ի՝ երկուական եւ Acura-ի, Cadillac-ի, Citroen-ի, Dacia-ի, Ford-ի, Honda-ի, Infiniti-ի, SEAT-ի, Subaru-ի եւ Suzuki-ի մեկական ավտոմեքենա: Փորձագետները «լյուքս» դասի լավագույն ավտոմեքենան կընտրեն Audi A7-ից եւ Q8-ից, BMW 8 Series-ից, Mercedes-Benz GLE-ից եւ Volkswagen Touareg-ից:

Առավել հաջողված «քաղաքային մոդել» կոչումը կվիճարկեն Audi A1-ը, BMW X2-ը, Kia Soul-ը, Seat Aronaն եւ Suzuki Jimmy-ն: Այդ բոլոր ավտոմեքենաները կթեստավորվեն ժյուրիի կոլեգիայի կողմից, որը բաղկացած Է 85 փորձագետներից եւ ավտոմոբիլային մեկնաբաններից:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2019 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում:

Անցյալ տարի World Car of The Year-ն ստացել Էր Volvo XC60-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս