Մշակույթ

Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կանցկացվի «Սելֆի ժամ» միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կանցկացվի «Սելֆի ժամ» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«Սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։

«Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը։

Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում