Քաղաքականություն

«Երկիր ծիրանի»-ն քայլարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական շրջանում

1 րոպեի ընթերցում

«Երկիր ծիրանի»-ն քայլարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում սեպտեմբերի 15-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քայարշավ իրականացրեց «Երկիր ծիրանի»կուսակցությունը՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զարուհի Փոստանջյանը համակիրների հետ շրջեց Աջափնյակի փողոցներով ու բակերով:

Աջափնյակ վարչական շրջանում քայլարշավի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները նշեցին, որ նախընտրական 19 կետ ունեցող ծրագրով կլուծվեն երևանցիների արջև ծառացած խնդիրները, որոնցից հրատապ են աղբահանությունն ու հասարակական տրանսպորտը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը կներկայանա 4 համարի ներքո՝ «Արդարություն և օրենք» կարգախոսով: Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին իրենց մասնակցությունը կբերի 12 կուսակցություն և դաշինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում