ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցությունն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց փողոցներով ու բակերով, բարևեց երևանցիներին, լսեց նրանց հուզող խնդիրները՝ բարի աշխատանքային օր մաղթելով բոլորին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող համաքաղաքացիներին Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները բաժանեցին իրենց նախընտրական բուկլետները:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: