Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը շարունակում է քարոզարշավը Նոր Նորքում

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» դաշինքը շարունակում է քարոզարշավը Նոր Նորքում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավըսեպտեմբերի 14-ինսկսել էՆոր Նորք վարչական շրջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուՀայկՄարությանըշրջեց փողոցներով և բակերով, շփվեց համաքաղաքացիների հետ, ապա հորդորեց բոլորին ժամը 19:00-ին լինել Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտ, որտեղ տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Նոր Նորքի բնակիչները լուսանկարվեցին քաղաքապետի թեկնածուի հետ, ապա ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Հայկ Մարությանը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին՝ ժողովրդի հաղթանակը արձանագրելու համար:

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հանդես կգա 7 համարի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում