Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է շուրջօրյա «Թեժ գիծ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է շուրջօրյա «Թեժ գիծ»:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, «Թեժ գծի» ծառայության հեռախոսահամարն է՝ 010-59-69-66: