Արցախ

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի եւ նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով մի շարք ոլորտներում հաջողված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում