ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անիմացիոն հոլովակ է հրապարակել, որում ներկայացվում է 2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրողն, այցելելով քվեարկության սենյակ, մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:

Մասնագետը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը և անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին անմիջապես հայտնվում է կարմիր նշան և հրավիրվում են ոստիկանության ծառայողները:

Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրաններին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից: Եթե տեխնիկական սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից:

Եթե ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան: Ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը:

Մասնագետն ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և քվեարկության կտրոնը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին տալիս է իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում փնտրում է իրեն մոտեցած ընտրողի անուն ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց:

Հանձնաժողովի անդամը ընտրողի ստորագրության դիմաց և քվեարկության կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ընտրողների ցուցակում չեն լրացվում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար, անցնում է քվեարկելու: Ընտրողը քվեարկում է գաղտնի, ապա քվեաթերթիկը դնում ծրարի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Ընտրողը չպետք է քվեաթերթիկը քվեախցիկում թողնի:

Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու:

Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար: Քվեարկելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է նրա կտրոնը և առանց քվեարկության ծրարը ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփը, և ընտրողը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում