«Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակել է քարոզարշավը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 11-ին շարունակել է քարոզարշավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվեց «Սասունցի Դավիթ» արձանի մոտից՝ որպես հայության համախմբման ու դարձի խորհրդանիշ:

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր բացման խոսքում անդրադարձավ երևանցիներին հուզող առաջնային խնդիրներից մեկին՝ աղբահանությանը, որը սանիտարահիգենիկ տագնապալի վիճակ է ստեղծել ինչպես Էրեբունի համայնքում, այնպես էլ ողջ մայրաքաղաքում: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջադրում և հանձն է առնում կյանքի կոչել աղբամշակման և վերելակների պատրաստման գործարանների կառուցումը, որոնք կլուծեն նաև սոցիալական մի շարք խնդիրներ: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, ավագանու գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում, ամբողջական ու համակողմանի ծանոթացել է տնտեսության բոլոր ոլորտներին, տիրապետում է հիմնախնդիրներին, և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 19 կետից, բոլոր այդ խնդիրների հիմնարար լուծումն ունի:

«Մենք պիտի կառուցենք մշակութային և քաղաքակիրթ մայրաքաղաք՝ չխնայելով միջոցներ կրթության համար, քանզի կիրթ սերունդն է ազգի շարունակականության ու պահպանման հիմնասյունը»,- իր խոսքի մեջ ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Այնուհետ «Սասունցի Դավիթ» արձանի մոտից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և համախոհների հետ շրջեց Էրեբունի համայնքի բոլոր կենտրոնական փողոցներով, ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող բազմաբովանդակ հարցերին:

Ցավալի է, սակայն անհերքելի փաստ, որ համայն հայության ոստան Երևանը հեղեղված է անօրինական շինություններով, որի հավաստումներից մեկն եղավ Էրեբունի համայնքի Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99 շենքի մոտ տեղի ունեցող ապօրինի շինությունը: Ըստ ամենայնի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, կանաչապատ տարածքը հերթական «եղեռնի» ենթարկելով՝ նաև հարակից շենքերի բնակիչների ու անցորդների իրավունքները խախտելով ևս մեկ կառույց է վեր խոյանում:

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, շրջելով Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցներով և ավարտին կարճ ելույթ ունենալով «Սասունցի Դավիթ» արձանի մոտից:

Այնուհետև թիմակիցների և Ավագանու թեկնածուների և համախոհների հետ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ուղևորվեց Սարի թաղ: Թաղամասի բնակիչները Զարուհի Փոստանջյանին հատկապես ջերմ դիմավորեցին՝ հիշելով նաև 2016 թվականի դեպքերը: Սարի թաղի բնակիչներին ևս Երևանի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կարգախոսը:

Սարի թաղի 7-րդ փողոցի 67-րդ շենքի բնակիչները Զարուհի Փոստանջյանին ներկայացրեցին նորակառույց շենքի խնդիրները, մասնավորապես՝ արդեն չորս տարի է, որ չի աշխատում շենքի վերելակը, իսկ շենքի աստիճանները չունեն աստիճանավանդակներ:

Սարի թաղում ևս սանիտարահիգիենիկ վիճակը չափազանց մտահոգիչ էր, թաղամասի բոլոր աղբամանները և հարակից հատվածները լեփ լեցուն էին աղբով:

Այսօր երեկոյան ժամը 21.00-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կլինի Ազատության հրապարակում, որտեղից կսկսի շրջել հարակից կենտրոնական փողոցներում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղը՝ սեպտեմբերի 12-ին կշարունակի նախընտրական քարոզարշավը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 12:00-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում