Life

Կատալոնիայում անվարորդ ավտոբուս են գործարկել

1 րոպեի ընթերցում

Կատալոնիայում անվարորդ ավտոբուս են գործարկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի իշխանությունները գործարկել են նոր ավտոբուս, որն ուղեւորներին փոխադրում Է առանց վարորդի: Անվարորդ Էլեկտրաբուսի փորձարկումները կանցկացվեն մի քանի քաղաքներում, որոնցից առաջինը դարձել Է Սան Կուգատ դել Վալիեսը (Բարսելոնա): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Noticia.ru-ն:

Ավելի ուշ ավտոբուսը կուղարկվի Տարասա, Սաբադել, Ժիրոնա, Ռեուս, Էլ Վենդրել, Մարտորել եւ Վիկ: Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե կարեւոր Է սկսել նման փոխադրամիջոցների թեստավորումը, որպեսզի մարդիկ ավելի հաճախ դրանք տեսնեն գործողության մեջ: Նրանք նաեւ նշել են, որ Էլեկտրական տրանսպորտի անցնելու ճանապարհին անհրաժեշտ Է վերափոխել ենթակառուցվածքը: Ավտոբուսը, որն ստացել Է Erica անվանումը, նախատեսված Է 12 մարդու համար:

Այն հանդերձված Է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց կարիքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում