Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը. Միկաել Ժան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վստահ է՝ մարդկությունը պետք է շարունակի ապրել խաղաղության և համերաշխության մեջ, բոլոր ժողովուրդները պետք է շարունակեն ապրել միասին: Այս մասին Ժանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 11-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշեց, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:

«Ապրել միասին». սա հենց այն կարգախոսն է, որի ներքո Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների ղեկավարները»,- նշեց Ժանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին նման կարգախոս ընտրելու համար:

Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Միկաել Ժանը կիսվեց տպավորություններով՝ մեջբերելով ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսի խոսքերը. «Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականին, երբ Հայաստանը հյուրընկալում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի և նախարարական խորհրդի նիստերը: Առաջին այցի ընթացքում տիկին Ժանը ծառ էր տնկել Ծիծեռնակաբերդի ծառուղում: Այս այցի շրջանակում նա չմոռացավ ջրել ավելի վաղ իր տնկած ծառը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ

ՔԿ նախագահն առաջարկել է փորձաքննությունների կատարման հստակ ժամկետներ սահմանել

Եվրոպացի հազարավոր զինծառայողներ Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն խաղաղության դեպքում Ուկրաինայում տեղակայման համար

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր