Life

Կամբոջայում բացված սրճարանում կարելի Է սուրճը խմել օձերի ու կարիճների հետ

1 րոպեի ընթերցում

Կամբոջայում բացված սրճարանում կարելի Է սուրճը խմել օձերի ու կարիճների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում բացված սրճարանը շատ արագ լայն ճանաչում Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Հաստատության հյուրերը կարող են իրենց համար թեյ կամ սուրճ պատվիրել եւ այն ըմպել սողուններին գրկախառնված: Սրճարանի սեփականատերն ասում Է, որ նման արտասովոր ծառայության օգնությամբ պարզապես ցանկացել Է ապացուցել, որ օձերն ու իգուանները շատ սիրալիր են, մարդիկ պարզապես «նրանց ճիշտ չեն հասկացել»: Սրճարանում պատերի երկայնքով տեղադրված են սողուններով ակվարիումներ, որտեղից դրանց բոլոր ցանկացողները կարող են վերցնել ֆոտոշարքի կամ հաճելի ընկերակցրության համար: Ընդ որում՝ մուտքի համար հյուրերից վճար չի գանձվում, նրանք վճարում են միայն կերակրի եւ ըմպելիքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում