ԵՐԵՎԱՆ, 9ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, ով հանրության լայն շրջանակին հայտնի է «Успех» հեռուստատեսային շոուից, իսկ երկրորդ տեղում հայտնվեց Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:
Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը փայլուն կատարեց LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ երաժշտասեր հասարակությանը, իսկ երրորդ մրցութային օրը հիանալիկատարեց իր հեղինակած «Stand up» երգը: