ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գրիգորյանը:
«Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել է Գրիգորյանը: