Հասարակական

Արայիկ Հարությունյանը CERN-ի ներկայացուցչի հետ քննարկել է ALICE ծրագրում հայ մասնագետների ներգրավվածության հարցը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը CERN-ի ներկայացուցչի հետ քննարկել է  ALICE  ծրագրում հայ մասնագետների ներգրավվածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հյուընկալել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի հիմանական ծրագրերից մեկի՝ ALICE-ի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Նրանք քննարկել են ծրագրում հայ մասնագետների հետագա ներգրավվածության հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության հետ։

Նախարարը հրավեր է ստացել այցելելու Շվեյցարիա՝ CERN-ի ղեկավարության հետ հանդիպելու համար:

«Անտինորիի մի դիտարկումն ինձ ապշեցրեց։ Նա ասաց, որ «1980-ականներին Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համբավը հավասարազոր էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայիս համբավին»: Ցավում եմ, որ հիմա այդպիսի համբավ չունենք, բայց ֆիզիկան այս իրավիճակում թողնելու իրավունք էլ չունենք, մանավանդ, որ հսկայական ներուժ կա», - գրել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում