Life

Ամերիկացի գիտնականները բուսակեր շնաձկներ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները բուսակեր շնաձկներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են բուսակեր շնաձկների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը: Հայտնագործությունը պատկանում է Կալիֆոռնիայի եւ Մայամիի համալսարանների հետազոտողներին:

Գիտնականների համար հետազոտության առիթ է հանդիսացել թերթի հոդվածը, որտեղ գրված է, որ մուրճագլուխ շնաձկները իբր կարող են սնվել ջրիմուռներով: Գիտնականները շահագրգռված սկսեցին ուսումնասիրել այս տեսակի շնաձկների սնվելու առանձնահատկությունները:

Հետազոտությունները իրականացվել են հինգ փորձարարական շնաձկների շրջանում: Երեք շաբաթվա ընթացքում գիտնականները կերակրել են նրանց ջրիմուռներով, որոնցից կենդանիներն այդպես էլ չէին հրաժարվել:

Ըստ հետազոտության ղեկավար Սամանթա Լեգխի, օվկիանոսի բնակիչները բուսական սննդի օգնությամբ կրճատել են մարմնի ավելցուկային սպիտակուցը՝ ավելացնելով մարմնի զանգվածը:

Հաստատվել է, որ ջրիմուռները կարող են կազմել մուրճագլուխ շնաձկների սննդակարգի 60 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում